Անշարժ գույքի շուկայի նոր ռեկորդ է սահմանվել. 275 միլիոն եվրո

- in Տնտեսական
Tun

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում նոր ռեկորդ է սահմանվել. Մերձավոր Արևելքից անհայտ գնորդը Վերսալի մոտ գտնվող առանձնատան համար վճարել է 275 միլիոն եվրո:

Chateau Louis XIV շքեղ առանձնատունը, որը 23 հեկտար տարածք է զբաղեցնում և Փարիզի կենտրոնից 15 րոպեի հեռավորության վրա է, գնորդին արժեցել է 275 միլիոն եվրո, գրում է Բլումբերգը՝ հղում անելով գործարքին մոտ կանգնած աղբյուրներին: Գնորդը ցանկացել է անանուն մնալ:

Առանձնատունը նորակառույց է, սակայն պահպանվել է թագավորական Ֆրանսիայի «Մեծ դարաշրջանի» ավանդույթներն ու ոճը:

Առանձնատունը գտնվում է Վերսալի և Մարլի լե Ռուա ավանի միջև, որտեղ ժամանակին եղել է Լյուդովիկոս 14-րդի նստավայրը: Առանձնատունը ներսից զարդարված է ոսկեզօծ իրերով, մարմարե արձաններով, որմնանկարներով: Կալվածքում խաղողի մառան, լողավազան, կինոթատրոն կա, այգում՝ ձիարշավի համար նախատեսված տարածք և մեծ շատրվան:

Գինեսի ռեկորդների գրքում ամենաթանկ անշարժ գույք է նշված 20-րդ դարի առաջին կեսի մեդիամագնատ Ուիլյամս Հերստի առանձնատունը Կալիֆորնիայում: 2007 թվականին դրա համար վճարել են 165 միլիոն դոլար:

Spread the love