Աշխարհում առավել հավանության արժանացած քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել Է Օբաման

Barak Obama

Համաշխարհային հանրության կողմից հավանության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում 65 երկրներում WIN/Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքները: Օբամայի գործունեությանը հավանություն Է տալիս հարցվածների 59 տոկոսը, հավանություն չի տալիս 29 տոկոսը: Նրան հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (նրան աջակցում Է 42 տոկոսը, չի աջակցում 29 տոկոսը), Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը (37 տոկոս եւ 28 տոկոս՝ համապատասխանաբար) եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը (35 տոկոսն աջակցում Է, 29 տոկոսը՝ ոչ):

Աշխարհում առավել մեծ հավանության արժանացած քաղաքական գործիչների ցուցակում հինգերորդ տեղն զբաղեցնում Է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 33 տոկոսը, հավանություն չի տալիս 43 տոկոսը: Ընդսմին նա այն ոչ մեծ թվով քաղաքական գործիչներից մեկն Է, որի ժողովրդականությունն իր երկրում ավելի բարձր Է, քան աշխարհում:

Շուրջ 64 հազար մարդու հարցում արած սոցիոլոգները նշում են, որ Օբամային ցուցաբերվող հավանությունը բարձր Է Եվրոպայի, Հարավային Ամերիկայի եւ Հարավային Ասիայի երկրներում, իսկ Պուտինին՝ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, այն դեպքում, երբ Եվրամիության երկրներում եւ ԱՄՆ-ում նա աջակցություն չի վայելում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.