«Արաբական գարնան» 5 տարիները քանդել են ազատ Մերձավոր Արևելքի մասին երազանքը

- in Հրապարակ
Democracy

Ազատ և արդար արաբական աշխարհի մասին երազանքները վերածվել են գիշերային մղձավանջի, որովհետև չկազմակերպված ժամանակակից լիբերալիզմը, պարզվում է, ի վիճակի չէ հաղթահարել իսլամիստներին: 

The Wall Street Journal. Ուղիղ 5 տարի առաջ՝ դեկտեմբերի 18-ին, սկսվեցին «արաբական գարնան» իրադարձությունները, երբ Թունիսում ապստամբությանը հաջորդեցին բողոքները Մերձավոր Արևելքի երկրներում: Ներկայումս իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, ինչի հետևանքով յուրաքանչյուր պետություն «յուրովի է դժբախտ»:

Նշվում է, որ բողոքի շարժման թեժ պահին դիսիդենտները «Երազանքներ արաբական գարնան մասին» անվանումով էսսեների ժողովածու են թողարկել, որում նկարագրել են, ըստ իրենց, իդեալական արաբական աշխարհը, որում կանայք և տղամարդիկ հավասար են, աթեիստները չեն հետապնդվում, իսկ գեյերը կարող են ազատորեն ասել իրենց կողմնորոշման մասին:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ակտիվիստների երազանքներն այդպես էլ իրականություն չեն դարձել, և դա մասամբ բացատրվում է նրանով, որ Արևմուտքը թերագնահատել է իսլամիստների ազդեցության նշանակալիությունը և սխալմամբ մտածել է, որ տեղացի դիկտատորների տապալումը կօգնի խուսափել ծայրահեղական տրամադրությունների աճից:

Ըստ պարբերականի՝ Սպիտակ տունը ոչ բավարար գործողություններ է ձեռնարկել հեղափոխությությունների ելքի վրա ազդելու համար: Այդպիսի տակտիկան կարող է հանգեցնել նրան, որ արաբները կորցնեն վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ:

Spread the love