Արևմուտքը պետք է գիտակցի, որ առանց ՌԴ-ի չի կարող լուծվել սիրիական ճգնաժամը

usa russia

Առանց Ռուսաստանի չի գտնվի սիրիական ճգնաժամի լուծում, և Արևմուտքը պետք է դա գիտակցի: Այս մասին գերմանական Handelsblatt-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

«Արևմուտքը պետք է հասկանա, որ առանց Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ միասնության հասնել: Այդ (սիրիական) և այլ խնդիրների խաղաղ լուծումը հնարավոր չի լինի առանց Ռուսաստանի մասնակցության»,- ասել է Քիսինջերը:

«Կարծում եմ՝ մենք ԴԱԻՇ-ի խնդրի դիվանագիտական լուծում չենք գտնի: ԴԱԻՇ-ը պետք է պարտության մատնվի, որովհետև քանի դեռ այն գոյություն ունի, կտարածի իր այն մտայնությունը, թե մնացած հասարակությունը ոչ լեգիտիմ է, կփորձի խալիֆաթ հռչակել Մերձավոր Արևելքում»,- կարծում է նա:

«Դիվանագիտությունն այստեղ կարևոր է նախևառաջ հասարակության՝ սպառնալիքի տակ գտնվող կողմերը համախմբելու» և կառուցվածք մշակելու համար, որն ավելի լավ կպաշտպաներ ահաբեկչություններից՝ ասել է Քիսինջերը:

Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարը կարծում է, որ ամենագլխավորը ԴԱԻՇ-ին տարածքից զրկելն է: «ԴԱԻՇ-ն այդ դեպքում թեև չի վերանա, բայց արդեն չի ունենա աշխարհագրական հիմք, որը համարվում է պետականության փոխարինող»,- ասել է նա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.