Բեռլինում ձերբակալել են տղամարդուն, որն սպառնացել է հարձակվել Մերկելի վրա

Angela Merkel

Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է ուլտրաաջ ակտիվիստի, որն սպառնացել է հարձակվել Անգելա Մերկելի վրա: Նախօրյակին 39-ամյա տղամարդը սոցիալական ցանցերում ակտիվորեն կոչ է արել Մերկելին տապալել կանցլերի պաշտոնից:

«Ստուգեք ձեր գնդակները, որպեսզի վաղը վրիպում չլինի»,- Facebook-ից մեջբերում է պարբերականը նրա խոսքերը: Ֆանատը մեծ աջակցություն էր սպասում ուլտրաաջ շարժումից:

Ինչպես հետագայում հայտնի է դարձել, ձերբակալվածը նման բաներ արել է մի քանի անգամ: 1999 թվականին նա խաղալիք ատրճանակով ներխուժել է n-tv հեռուստաալիքի ստուդիա և սպառնացել ինքնասպանություն գործել ուղիղ տեսախցիկի առաջ: 2011 թվականին նա կացնով վազել է Բեռլինի կենտրոնական գործարար շրջանում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.