Գիտնականները կատարել են տղամարդու և կնոջ ուղեղների համեմատական վերլուծություն

Canotutyun

Թել Ավիվի համալսարանից Դաֆնա Յոելը և նրա գործընկերները վերլուծել են մոտ 1400 ուղեղների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները՝ տվյալները բաժանելով 4 խմբի: 

Գիտնականները առանձնացրել են ուղեղի այն հատվածները, որտեղ ամենից շատ են տարբերվել տղամարդկանց և կանանց ուղեղները: Այնուհետև նրանք որոշել են, թե սեռերի համար քանի բնութագրական հատվածներ կան յուրաքանչյուր ուղեղում:

Կախված տվյալների զանգվածից՝ ուղեղների 23-ից 53 տոկոսում եղել է ամենաքիչը 1 «տղամարդու» և 1 «կնոջ» հատված: Միայն «տղամարդու» կամ միայն «կնոջ» ուղեղների թիվը տատանվել է 0-ից 8 տոկոսի սահմաններում: Այսպիսով՝ մարդկային ուղեղը իրենից ներկայացնում է 2 սեռերի գծերի և միջանկյալ հատկությունների խճանկար: Այդպիսի ոչ միատարրությունը թույլ չի տալիս առանձնացնել միայն «տղամարդու» կամ միայն «կնոջ» ուղեղներ:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.