Գիտնականները պարզել են ամուսնական դավաճանության երկու գլխավոր պատճառները

- in Հասարակություն
Davachanutyun

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ամուսինները դավաճանում են այն դեպքում, եթե բավարարվածություն չունեն ինտիմ կյանքում կամ պարզապես ուզում են հեռանալ ընտանիքից:

Այդպիսի իրավիճակները մարդու վրա ուժեղ հոգեբանական ճնշում են գործադրում, իսկ սիրային արկածները, կնոջ և ամուսնու կարծիքով, օգնում են հաղթահարել դժվարությունները: Ըստ գիտնականների՝ չնայած սիրային արկածները զույգին կարող են թվալ անմեղ հրապուրանք, սակայն հետագայում դրանք կարող են հանգեցնել ընտանիքը ընդմիշտ լքելուն:

Դավաճանության երկրորդ պատճառը սեռական կյանքը բազմազան դարձնելու ցանկությունն է: Գիտնականներն ասում են, որ դրան կարելի է հասնել նաև ընտանիքում: Ամուսինների համար գլխավորը կորցրած փոխըմբռնումը վերագտնելն է: Չի կարելի մոռանալ նաև ամուսնության սրբության և միմյանց նկատմամբ հոգատարության մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20