Գյումրու թաղային հեղինակությունները գործի են անցել

Orenqov goxer

35/37` Գյումրիի Գեղարվեստի ուսումնարանում տեղակայված ընտրատեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու և պարզել է, որ իր անվան դիմաց նույնականացման քարտով ինչ-որ մեկը քվեաթերթիկ ստացել քվեարկել է, բողոքում է հանձնաժողովի նախագահին, նա էլ առաջարկում է մեկ ուրիշի փոխարեն ստորագրել քվեաթերթիկ ստանալ և քվեարկել:

Փորձել են բռնություն գործադրել Գյումրու ՀԱԿ կառույցի ակտիվիստ Վահագն Խաչատրյանի հանդեպ: Վերջինս Գյումրու Մուշ թաղամասում թիվ 22 դպրոցի հարևանությամբ գտնվող նախակրթարանում տեղակայված տեղամասային հանձնաժողովի նախագահն է: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով այստեղ ինչ որ թաղային հեղինակություններ ներս են մտել ու բռնի կերպով փորձել դուրս հանել Վահագնին` լցոնումներ կատարելու համար: Լցոնումների հետ կապված «Առաջին լրատվական»-ը ահազանգեր ստացել է նաև Ղանդիլյան տասնվեց հասցեում գտնվող ընտրատեղամասում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20