ԵՄ-ն կարող է ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր սահմանել

EM ETM

Եվրամիության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում նիստի ժամանակ քննարկել են ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը վերականգնելու հնարավորությունը:

Դա տեղի է ունեցել ի պատասխան Կոնգրեսի որոշման: Դրա համաձայն` արգելվում է ԱՄՆ ԵՄ այն քաղաքացիների մուտքը, ովքեր այցելել են Սիրիա, Իրաք, Իրան կամ Սուդան: Այս մասին հայտարարությունը գրել է ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դևիդ Օ’Սալիվանը:

«Դևիդ Օ’Սալիվանը 28 դեսպանների անունից գրել է, որ օրենսդրությունը «կարող է ի պատասխան իրավաբանորեն հիմնավորված միջոցառումներ առաջացնել»»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիվանագետը հստակեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից վերոնշյալ գործողությունները մեծ հավանականությամբ հիմնականում կառնչվեն օրինական ճամփորդող գործարարներին, լրագրողներին, մարդասիրական և բժշկական ոլորտի աշխատակիցներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20