ԵՄ-ն և Թուրքիան բանակցային նոր շրջան են սկսում

- in Հասարակություն
Turkia

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև մաքսային միության թարմացման մասին բանակցությունները կսկսվեն 2016 թվականին:

«Թուրքիան միակ երկիրն է, որը չլինելով ԵՄ անդամ՝ գտնվում է նրա հետ մաքսային միության մեջ։ Թուրքիան ունի ուժեղ տնտեսություն, որը կարող է ԵՄ արտահանել մոտ 15.000 անուն ապրանք։ Բանակցությունների ժամանակ, որոնք կմեկնարկեն հաջորդ տարի, կթարմացվի մաքսային միությունը»։

Անկարան ձգտում է հասնել ԵՄ-ի հետ մաքսային միության այն պայմանի վերանայմանը, որի համաձայն՝ Թուրքիան պետք է իր շուկաները բացի երրորդ երկրների համար, որոնք ԵՄ-ի հետ ստորագրում են ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Միևնույն ժամանակ թուրքական ապրանքները չեն կարող զրոյական մաքսատուրքերով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ, քանի որ Թուրքիան ԵՄ անդամ չէ։

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Անկարան ու Բրյուսելը այսօր բացում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային նոր գլուխ, որն առնչվում է տնտեսական ու ֆինանսական քաղաքականությանը:

«Այսօր՝ երկամյա ընդմիջումից հետո, մենք պատրաստվում ենք ձեռնամուխ լինել (ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ) համաձայնագրի 17-րդ կետի շուրջ բանակցություններին, որն առնչվում է տնտեսական և ֆինանսական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ հաջորդ տարի կբացվի ևս մեկ կետ»։

Spread the love