Եվգենի Կիսին. «Ելույթ չեմ ունենա Թուրքիայում, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

Hayastan - Turkia

Հայտնի ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը, ով «Քարնեգի» համերգասրահում ելույթի համար գտնվում է Նյու Յորքում, The New York Times-ի հետ զույցում ասել է, որ ինքը հանդես չի գա Թուրքիայում, քանի դեռ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ես անձամբ հավատում եմ, որ եթե մարդիկ նման երկրներում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են հանդես գալ այնտեղ, որովհետև վհատված են իշխանությունների վարվելակերպից, դա ինտելեկտուալ մտածողությամբ մարդկանց ավելի իրազեկ կդարձնի»,- ասել է նա։

Երաժիշտը շտապել է ավելացնել, որ չի քննադատում կամ մեղադրում իր գործընկերներին, ովքեր ելույթ են ունենում տոտալիտար երկրներում։ «Դա անձնական ընտրություն է»,- ասել է նա պարբերականի հետ զրույցում։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.