Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն լռում

- in Ընտրություններ
Yntrutyun

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ Լոռու մարզի մի շարք բնակավայրերից: Այս մասին հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: 

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ստացված ահազանգից տեղեկացանք, որ քաղաքի ընտրատեղամասերից մեկում, որը տեղակայված է մանկապարտեզներից մեկի շենքում (Ձորի մոտի մանկապարտեզում), ինչպես նշել է ահազանգող քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ, աշխատակիցներին հրահանգվել է քվեարկել «այո»-ի օգտին, լուսանկարել քվեաթերթիկը և ցույց տալ պատվիրատուին: Ինչպես տեղեկացրել է ահազանգող քաղաքացին, քաղաքի այլ պետական հաստատություններում էլ անուղղակի կերպով են հորդորում քվեարկել «այո»-ի օգտին՝ նշելով, որ դա վարչապետի «անձնական խնդրանքն է՝ աշխատակիցներին»: Սպիտակի շրջանի Գեղասար գյուղում, ինչպես հայտնում է մեզ զանգահարած քաղաքացին, գյուղապետը բաժանում է 8000-ական դրամ ընտրակաշառք՝ խոստանալով «այո»-ի օգտին քվեարկելու դեպքում լուծել նաև նպաստների տրամադրման հետ կապված հարցերը: Վանաձորի 30/6 ընտրատեղամասում էլ փորձել են կաշառել ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս աչք փակի ընտրացուցակներում տեղ գտած, բայց քվեարկության չմասնակցող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կատարելու փաստի վրա, սակայն ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից մերժում ստանալուց հետո որոշել են նշված անձանց անունները տեղափոխել հարևանությամբ գտնվող 30/10 ընտատեղամաս. ինչպես ցույց են տալիս վերանայված ցուցակները, նշված առաջին ընտրատեղամասում վերանայումից հետո ընտրողների թիվը նվազել է, իսկ երկրորդում՝ ավելացել:

Spread the love