Ընտրական հանձնաժողովներում նշանակված 15 հազար 976 անդամներից 141-ը չի ներկայացել աշխատանքներին

- in Ընտրություններ
yntrutyun

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առավոտյան 08:00-ին բացվել են 1989 ընտրական տեղամասեր, քվերակությունն ընթանում է բնականոն ձևով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին 09:00-ին կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողովներ:

«Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին», ասաց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ` ընտրական հանձնաժողովներում նշանակված են եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը չի ներկայացել աշխատանքներին: Նրանց փոխարեն սահմանված կարգով համապատասխան ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների կողմից կատարվել են նշանակումներ: «Առավոտյան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս և տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել դիտորդներ, վստահված անձինք ու զանգվածային լրատվության միջոցներ: Այսինքն` լիարժեք քանակով ապահովված է տվյալ գործընթացի հրապարակայնությունը»,-ավելացրեց Մուկուչյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20