Ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Yntrutyun

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թ. դեկտեմբերի 6-իհանրաքվեի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողներիընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:

Այսպես.

քվեարկության օրվանից 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրումընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323, որից՝

– այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասիքվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 16.856,

– Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀայաստանիՀանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչցուցակ ընդգրկված` 270,

– քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 140,

– ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցողքվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1.542:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20