Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» պատվո մրցանակը ստացավ Հարություն Խաչատրյանը

Film

Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը:

Հիմնական մրցութային ծրագրերից զատ փառատոնը հագեցած էր նաև արտամրցութային հարուստ ծրագրերով: Դեկտեմբերի 3-ին կայացավ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նվիրված էր ռեժիսորի 60-ամյա հոբելյանին:

Հիմնական մրցանակների թվում այս տարի փառատոնն այս տարի առաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար, որոնք հանձնվեցին վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:

2009-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը միևնույն փառատոնի շրջանակներում արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին և 2012-ին տեղի էր ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առիթով այս տարի հետահայաց ցուցադրություններ կազմակերպվեցին շուրջ տասը միջազգային կինոփառատոների շրջանակներում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.