Թուրքական լիրայի մեղրամիսը վերջանում է

- in Տնտեսական
Turkey

Ֆինանսական վերլուծաբանները կանխատեսում են թուրքական լիրայի հետագա անկում ռուսական պատժամիջոցների պատճառով, գրում է Bloomberg-ը: 2016 թ. առաջին եռամսյակում այն կարժեզրկվի մինչև ռեկորդային սահմանը՝ 3,1 լիրա 1 դոլարի դիմաց:

«Մեղարմիսը լիրայի համար կտրուկ ավարտվել է»,- պարբերականը մեջբերում է Societe Generale-ի վերլուծաբան Ռոքսանա Հուլեյի խոսքերը: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև իրավիճակը կարող է բացասական տնտեսական հետևանքների հանգեցնել Թուրքիայի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկի պատժամիջոցների պատճառով:

Սեպտեմբերին ավելի վաղ լիրան արժեզրկվել է մինչև 3,07 լիրա 1 դոլարի դիմաց, բայց մինչև նոյեմբերի 20-ը թանկացել է 8%-ով: Վերլուծաբանների կանխատեսումներով՝ մինչև 2016 թ. մարտի վերջ լիրայի միջին արժույթը պետք է լինի մոտ 3,02 լիրա 1 դոլարի դիմաց և 3,08՝ մինչև սեպտեմբերի վերջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20