Թուրքիայի իշխանությունները փախստականներին հարկադրում են ետ վերադառնալ Սիրիա և Իրաք

Turkia

Թուրքիայի իշխանությունները խախտում են միջազգային իրավունքը՝ ձերբակալելով երկիր ժամանող փախստականներին, այդ թվում նաև Սիրիայից ու Իրաքից, և նրանց բռնի հարկադրում են վերադառնալ հայրենիք։ 

Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերով տնօրեն Ջոն Դալհիզենը հայտարարել է, որ իրենք ֆիքսել են Թուրքիայի տարածքում մի շարք անձանց ապօրինի ձերբակալությունների դեպքեր, որոնք պատկանում են առավել անպաշտպան կատեգորիային.

«Փախստականներին ու ապաստան որոնողներին հարկադրել, որ վերադառնան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան ու Իրաքը, ոչ միայն անխղճություն է, այլև միջազգային իրավունքի խախտում»։ Թուրքիայի կառավարությունը հերքում է բոլոր մեղադրանքները։

Spread the love