Թուրքիայում գտել են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հնարքը

turkey russia

Թուրքիայում գտել են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հնարքը։ Թուրքիայի իշխող կուսակցության համախոհները սկսել են ակտիվորեն մեղադրել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Աբիդին Ունալին՝ կապված ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը խոցելու հետ։

Նրանք սոցցանցերում կամպանիա են ծավալել Ունալի դեմ։ Այդպիսով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է իր վրայից հեռացնել բոլոր կասկածներն ու մեղադրանքները, և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալին դարձնել ռուսական ինքնաթիռի կործանման միակ մեղավորը։

Թուրքիայի նախագահի շրջապատը պահանջում է գեներալի հրաժարականը, որն իբրև թե ինքնուրույն որոշում է կայացրել ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա հարձակման մասին, ինչը հանգեցրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։

Սոցցանցերում ակտիվիստները գրում են, որ ոչ կոմպետենտ ու տանուլ տված Ունալը թաքնվել է Էրդողանի թիկունքում ու չի ցանկանում ընդունել իր մեղավորությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ անձամբ ինքն է արձակել սահմանախախտ ինքնաթիռը ոչնչացնելու մասին հրամանը։

Ռուսաստանի Դաշնության խորհրդում կոչ են անում համապարփակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, որը հրաժարվում է փոխհատուցում վճարել Սու-24 ինքնաթիռի խոցման համար։

Դաշնության խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է. «Վերջ, Ռուբիկոնը հատված է։ Այստեղ կես քայլերով գործը գլուխ չես բերի։ Մեր պատասխանը պետք է լինի լուրջ և ընդգծում եմ, որ Թուրքիայի դեմ պետք է սահմանվեն համապարփակ սահմանափակիչ միջոցներ»։ Սենատորը կարծիք է հայտնել, որ Անկարայի հետ ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մասին բանակցելը ոչ միայն պարզապես անիմաստ է, այլև՝ նվաստացուցիչ։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.