«Թուրքիան չի կարող լինել անկողմնակալ միջնորդ ԼՂ-ի բանակցություններում»

Hayastan - Turkia

«Ամերիկայի Ձայն»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները լուրջ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բաերի հայտարարության կապակցությամբ: Վերջինս հայտարարել էր, թե Թուրքիան «արժեքավոր» դեր ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջնորդական ջանքերում:

Ինչպես Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունն է ասել. «Ես մտահոգված եմ Մինսկի խմբում Թուրքիայի դերը գովերգելու Բաերի հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի գործուն ու բացահայտ աջակցությունը ակնհայտ էր ամենասկզբից, եւ նման հայտարարությունը միայն կարող է ծառայել բանակցությունները բարդացնելուն»:

Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆի խոսքերով, «Թուրքիայի ցուցաբերած վարքը եւ Բաքվին այդ երկրի անվերապահ աջակցությունը հաշվի առնելով` այն որեւէ կերպ չի կարող համարվել չեզոք միջնորդ»: Այնուհետեւ նա խոսել է սահմանների երկայնքով դիտորդ սարքավորումներ տեղադրելու կարեւորության մասին, ու շեշտել, որ այս առաջարկը պետք է աջակցեն բոլոր երկրները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.