Ժամանակակից կանայք տարբերություն չեն տեսնում համակեցության և ամուսնության միջև

- in Հասարակություն
Canotutyun

Օհայոյի համալսարանի հետազոտողների փորձին մասնակցել են 8000 մարդ: Կամավորներին տարեկան 2 անգամ հարցման են ենթարկել 10 տարվա ընթացքում: Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են մասնակիցների մոտ սթրեսի մակարդակը:

Մասնագետները պարզել են, որ կանանց համար այլևս կարևոր չէ, պաշտոնապես գրանցված է նրանց ամուսնությունը, թե ոչ: Բոլոր կանանց մոտ համատեղ կյանք սկսելուց հետո նվազել է զգացմունքային սթրեսի մակարդակը: Անձնագրում կնիքը ոչ մի նշանակություն չի ունեցել:

Նույնը պատահել է տղամարդկանց հետ: Երևում է՝ ժամանակակից մարդիկ ամուսնության և համակեցության մեջ տարբերություն չեն դնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20