Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը

- in Ընտրություններ
Yntrutyun

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333  մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ հանրաքվեի հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:Երևանում ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 36%-ը: Սյունքիում ու Արարատում գրանցվել են ամենաբարձր մասնակցությունը՝ 50%-ից քիչ ավելի: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Շիրակում՝ 31.8%:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20