Ի՞նչ ցուցմունք է տվել Վահան Շիրխանյանը. փաստաբանը նոր մանրամասներ է հրապարակել

- in Ով ով է ...
Vahan Shirxanyan

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ինչպես լրագրողներին հայտնեց Վ. Շիրխանյանի պաշտպան Տ.Տեր-Եսայանը՝ Վ. Շիրխանյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին։

pastinfo.am. Փաստաբանի ներկայացմամբ՝ Շիրխանյանը ցուցմունք տվել է կասկածյալի կարգավիճակում, ինչը եղել է բնակարանի խուզարկությունից հետո։ Ցուցմունքը կրել է առավելապես ճանաչողական բնույթ եւ պատասխանել է քննիչի այն հարցերին, թե հանցավոր խմբի անդամներից ում է ճանաչում, որի ժամանակ նշել է 2-3 անձի մասին։

Պաշտպանը նշեց, որ Շիրխանյանը ճանաչել է Արթուր Վարդանյանին, ում հետ նրան ծանոթացրել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցնառումների ժամանակ։

Ըստ Տիգրան Տեր-Եսայանի, նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել այս փուլում Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ «Որոշ հարցեր կան պարզելու։ Բնականաբար ընթացքում մենք կծանոթանանք։ Մենք պատրաստվում ենք մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը եւ բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասել է փաստաբանը դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին։

Ի դեպ, Խուզարկության ժամանակ Շիրխանյանի բնակարանից առգրավվել են համակարգիչներ (հին եւ նոր), նոթատետր, երկու որսորդական հրացան եւ 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ փաստաբանի, առկա են եղել։ Վերջինիս ներկայացմամբ՝ Շիրխանյանի համար անսպասելի է եղել իր ձերբակալությունը. խմբին նոյեմբերին են ձերբակալել, իսկ նրան դեկտեմբերին եւ հիմա էլ մեղադրանք է առաջադրվել ու կալանավորման հարց բարձրացվել։

Այդուհանդերձ՝ փաստաբանն արձանագրեց, որ դատավարական խախտումներ չեն արձանագրվել եւ նախաքննական մարմնի կողմից ՔԴՕ-ի պահանջները պահպանվել են։ Նա տեղեկացրեց, որ Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ եւ միջոցներ ձեռնարկվում են, որ նա գտնվի համապատասխան բժշկական հսկողության ներքո։

Այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին 2 ամսով կալանավորելու մասին ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը:

Այս մասին լրագրողներին հայտնեց Վ. Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Ըստ պաշտպանի՝ պաշտպանական կողմը շեշտը հիմնականում դրել է հիմնավոր կասկածի բացակայության, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ դատարան ներկայացված նյութերում որևէ փաստական տվյալ չկա, որ Վահան Շիրխանյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից կամ կխոչընդոտի քննությանը: Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունն է հրավիրել Վահան Շիրխանյանի տարիքի և առողջական խնդիրների վրա: Սակայն, ըստ պաշտպանի, դատարանը դա հաշվի չի առել:

Դատարանը մերժել է նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։ Ի դեպ՝ փաստաբանները որպես գրավի չափ էին առաջարկել 1 մլն դրամը եւ ավելին։

Ս. Ոսկանյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացնել վերաքննիչ բողոք։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20