Իլհամ Ալիևի հրամանագրով լուծարվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը

- in Միջազգային
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահի հրամանով Ազգային անվտանգության նախարարության բազայի հիման վրա ստեղծվել են Արտաքին հետախուզական ծառայություն, որի ղեկավարը դարձել է Օրհան Սուլթանովը և Պետանվտանգության ծառայություն։

Վերջինս գլխավորել է Մադաթ Գուլիևը, ով կատարում էր ազգային անվտանգության նախարարի գործառույթներ։ Երկու ծառայություններին էլ հանձնարարված է պատրաստել ու մեկ ամսվա ընթացքում ներկայացնել աշխատակիցների հաստիքի, դրույթների ու կառուցվածքի մասին նախագծեր։ Կառավարությանը հանձնարարվել է 2015-2016 թվականներին ծառայություններին ֆինանսավորել ազգային անվտանգության նախարարության համար նախատեսված միջոցներից։

Սա նշանակում է, որ 1991 թվականի նոյեմբերին ստեղծված ազգային անվտանգության նախարարությունը դադարեցնում է իր գոյությունը։

Spread the love