Ինչպե՞ս շահել Կապիկի բարեհաճությունը

- in Հասարակություն
Apaga axjik

Դժվար չէ երևակայել գալիք 12 ամիսները, որոնք պետք է անցնեն Հրեղեն Կապիկի հովանու ներքո և վստահաբար չեն թողնի, որ ձանձրանաք, մանավանդ որ՝ 2016 թ.-ը նահանջ տարի է:

Աստղագիտությունը հուշում է, որ Հրեղեն Կապիկը էքսցենտրիկ է, ինտելեկտուալ, թեթև վարքի տեր և անկանխատեսելի: Հետևաբար ամանորյա երեկույթի զգեստը կարող է ցանկացած ոճի և գույնի լինել, սակայն այն պարտադիր պետք է թեթև լինի, վառ գույնի և յուրօրինակ, իսկ ամենակարևորը՝ ուրախ տեսք ունենա:

Ամանորյա տոնակատարությունները պետք է փայլեն հրեղեն երանգներով՝ նարնջագույն-կարմիր, տերակոտա-դեղին, փայլփլուն բորդո, մոխրագույն-արծաթ, նույնիսկ չափավոր մանուշակագույն-կապույտ, առանձին ուշադրության է արժանի ոսկեգույնը:

Ամանորյա սանրվածքներ

Խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել բնական նորաձև սանրվածքներից և ընտրել վառ գույների ինչ-որ գերյուրօրինակ, անսպասելի սանրվածք: Խորհուրդ է տրվում կրել նաև վառ գույնի հերակալներ կամ ժապավեններ:

Ամանորյա երեկոյի աքսեսուարներ
Ամբողջացրեք ձեր ամանորյա կերպարը հետաքրքիր աքսեսուարներով՝ կարմրավուն շարֆեր, ոսկեգույն կոշիկներ, խոշոր ականջօղեր, բազմաթիվ թևնոցներ կամ վզնոցներ, քարերով զարդարված քլեթչ:

Ամենից կարևորը, իհարկե, բարձր տրամադրությունն է:

Դիմավորում ենք «ոսկեհուռ» Կապիկին:

Spread the love