Ինքս անկառավարելի վիճակում եմ… խնդրում եմ, աղերսում եմ մի քարկոծեք, մի հայոյեք…

- in Ով ով է ...
Shushan Petrosyan

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի ընկերներս, սրտացավներս, իմ հարազատներ, իսկապես մեր Երկիրը սիրող ու Երկրին բոլոր հնարավոր ձևերով ծառայողներ, իսկական մարտիկներ…

Ձեր ցավը տանեմ, հասկանում եմ Ձեր ցասումը, ցավը , ամեն Հայ Զինվորի կորստից հետո ատելության ու բարկության պոռթկումը, իսկապես հասկանում եմ ու ինքս անկառավարելի վիճակում եմ … ես հրամանատար ընկերներ ունեմ, որ խրամատից դուրս չեն գալիս ու իրենց զինվորների կողքին կռիվ են տալիս թշնամու դեմ, պատասխանատու գործողությունների էլ իրենք են գնում, առանձ երեխեքի՝ մեր զինվորների, անգամ չարձագանքելով նրանց խնդրանքներին, որ իրենք էլ մասնակցեն պատժիչ գործողություններին, խնդրում եմ, աղերսում եմ մի քարկոծեք, մի հայոյեք… այդպես չի կարելի!!!

Մի հրամանատարը 8 օր տուն, ի՞նչ տուն, շտաբ չգնաց խրամատներից, զինվորների կողքին էր…

Մի հրամանատարն էլ դիվիզիայի հրամանատարի հետ, երկուսով ջախջախեցին թուրք շներին դիվերսիա անելու ու մեր զինվորին սպանելու համար, կանխավ արգելելով, որ միուս զինվորները միանան իրենց … երկուսով , երկու հրամանատար …

Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը դիմացից գնալով, մնացյալին ետև թողած… Ու նման բազում օրինակներ կան, ինչե՞ր եք խոսում, ո՞նց կարելի է։ Հիմա մեր բանակին, Հայոց Բանակին միայն ձեր ոգին ու օրհնանք են պետք …

Նույն թուրքն է ու պատերազմն էլ չի ավարտվել։ ՎԵՐՋ»:

Spread the love