Իտալիայում այսօր կանցկացվի բժիշկների համընդհանուր գործադուլ

Bzhishk

Այսօր Իտալիայում կանցկացվի բժիշկների համընդհանուր գործադուլ: Նրանք հանդես են գալիս հօգուտ առողջապահության ազգային ծառայության և ընդդեմ ծառայությունների կրճատման:

Բողոքի ակցիային կմասնակցեն առողջապահության համակարգի ավելի քան 200 հազար աշխատակիցներ, այդ թվում՝ հիվանդանոցային բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ ու անասնաբույժներ:

Գործադուլի պատճառով բնակիչներրը չորեքշաբթի օրը չեն կարողանա ստանալ մոտ 2 մլն բժշկական ծառայություն, մասնավորապես՝ այցելել բժշկի և հանձնել անալիզներ: Կհետաձգվեն նաև պլանավորված 40 հազար վիրահատությունները: Սակայն արտակարգ դեպքերում երաշխավորվում է բուժօգնության ցուցաբերումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20