ԼՂ հակամարտությունը մեր խնդիրն է. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

- in Հասարակություն
Turkia

Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին:

Թուրքական «Հապեր 8» լրատվական կայքը գրում է, որ Քահրամանը ասել է՝ ԼՂ հակամարտությունը բոլորի հիմնախնդիրն է. «Մենք այն համարում ենք մեր խնդիրը: Մենք պիտի շարունակենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ կապված այդ խնդիրը լուծվի միջազգային իրավունքի համապատասխան»:

Նա նաև ասել է, որ այդ հարցի լուծման ուղղությամբ կատարվում են որոշ ցուցադրական քայլեր, որոնք բավարար չեն, ուստի դարձյալ նահանջ է արձանագրվում:

Spread the love