Կանայք ամուսնությունը հավասարեցրել են միասին ապրելուն

- in Հասարակություն
Canotutyun

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ժամանակակից կանայք գրանցված ամուսնությունը համարժեք են համարում միասին ապրելուն: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Family Psychology-ում:

Հետազոտողները պարզել են, որ երիտասարդ և միայնակ կանանց դեպքում նվազում է հուզական բացասական սթրեսը, երբ նրանք սկսում են համատեղ ապրել իրենց զուգընկերոջ հետ: Նույն ազդեցությունը նրանց դեպքում նկատվում է նաև, երբ առաջին անգամ գրանցված ամուսնություն են ձևակերպել:

Նույն օրինաչափությունն արձանագրվել է նաև կանանց հետ ապրող տղամարդկանց դեպքում, բայց միայն երկրորդ անգամ համատեղ ապրելուց կամ ամուսնանալուց հետո: Տղամարդիկ, ինչպես կանայք, նշանակություն չեն տվել հակառակ սեռի հետ իրենց հարաբերությունների պաշտոնական կարգավիճակին:

Ըստ գիտնականների՝ ժամանակակից կանանց համար, ի տարբերություն ավագ սերնդի ներկայացուցիչների, գրանցված ամուսնությունը համարժեք է միասին ապրելուն:

Իրենց ուսումնասիրության մեջ հոգեբանները վերլուծել են 1980-1984թթ. ծնված և 2000-2010թթ. 2 տարին մեկ անգամ հարցված 8700 մարդու մասին տեղեկությունները:

Spread the love