Կառավարությունը առաջարկեց գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնման նոր կարգը

- in Պաշտոնական

Արտասահմանյան գործուղումների համար կառավարությունը հաջորդ տարվա փետրվար և մարտ ամիսներից տոմսերի պատվերների կենտորանցված համակարգ է ներդնելու:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ ուսումանսիրվում է այլ երկրների փորձը, առաջարկվում է երեք հիմնական մոտեցում:

Ըստ այդմ՝ պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները գործուղումների ուղևորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը:

Երկրորդ խումբ անձինք՝ նախարարները, մարմինների ղեկավարները նույնպես ուղևորվելու են էկոնոմ դասի տոմսերով, բացառությամբ եթե թռիքչի տևողությունը ութ ժամից ավելի է:

Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, ովքեր բիզնես դասի տոմսերով են մեկնելու:

«Սա չի սահմանափակելու, որ կարողանան այլ տոմսեր գնեն, բայց այդ դեպքում գումարը չի կարող փոխհատուցվել բյուջեից»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20