Կոֆեինից հրաժարվելը փոխում է կապերն ուղեղում

Surch

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը փոխում է ուղեղի կառուցվածքը: Սթենֆորդի համալսարանի հետազոտողը 18 ամիս սքանավորել է սեփական ուղեղը: Փորձի ընթացքում գիտնականը շաբաթական 2 անգամ ՄՌՏ-նկարներ է արել: Դա թույլ է տվել հետևել միացությունների փոփոխություններին ուղեղի տարբեր մասերում:

Այն օրերին, երբ հետազոտողը սքանավորումից առաջ հրաժարվել է սուրճից, ուղեղում կապերը զգալիորեն ավելի կիպ են երևացել: Գիտնականի խոսքով՝ նախաճաշը բաց թողնելը նույնպես կարող է փոխել կապերն ուղեղում: Ճիշտ է՝ մասնագետը դեռ չգիտի՝ դա լա՞վ է, թե՞ վատ:

Հետազոտողը նշում է, որ փոփոխությունները տեղի են ունեցել «ավելի ցածր մակարդակի» գոտիներում: Հնարավոր է՝ այն օրերին, երբ գիտնականն իրեն ավելի հոգնած է զգացել, նրա ուղեղն այդ մասերին ավելի մեծ ուշադրություն է դարձրել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20