Հայաստանում Պուտինին ավելի շատ են սիրում, քան Ռուսաստանում

Putin

WIN/Gallup International կազմակերպությունն աշխարհի 65 երկրում հարցում է անցկացրել պարզելու աշխարհի առաջատար երկրների ղեկավարների վարկանիշը:

Համաշխարհային հանրության կողմից հավանության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է՝ 59%:

Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 79%-ը հավանություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջինն է աշխարհում՝ առաջ անցնելով անգամ Ռուսաստանից, որտեղ Պուտինը վայելում է 72%-ի հավանությունը:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայաստանում չի հավանում 43%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Պակիստանին, Պաղեստինին և Ռուսաստանին:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.