Հայ կաթողիկե պատրիարքությունը զինված հանցախմբի շրջանակներում Հայր Անտոնիոյի կալանավորման մասին

Hogevorakan Terter

Նոյեմբերի 25-ին Երևանում վնասազերծված զինված հանցախմբում է նաև «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:

Միաբանությունից հայագետ, մտավորական, Զմմառի վաստակավոր միաբան հայր Անդրանիկ Կռանյանը, ինչպես նաև Զմմառի մայրավանքի դիվանապետ և քարտուղար Հ. Մովսես վրդ. Տոնանյանը վնասազերծման առաջին օրերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էին, որ հայր Անտոնիոն փորձում էր օգտակար լինել բոլորին, նա ուղիղ մարդ էր, Հայաստանի դեմ չէր կարող գործել, նա ամեն բանում անկեղծ էր։ Այս օրերին, սակայն, նրանց հրահանգել են չխոսել։ Ավելին, միաբանությունը որոշել է որևէ կերպ չարձագանքել և ի պաշտպանություն հայր Անտոնիոյի հայտարարություններով հանդես չգալ։ Պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս հայր Գևորգ Ասատուրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք արդեն միջամտել ենք բարձր պատասխանատուների հետ, սպասում ենք դատարանի խոսքին, թե ինչ կասի։ Մենք անշուշտ, կընդունենք դատարանի որոշումները։ Մանրամասնությունները մենք իհարկե չենք կարող իմանալ, մինչև որ չտեսնենք, չլսենք։ Բայց մենք մեր միջամտություններն արել ենք, որ արդարությունը տիրի։ Եթե մեր վարդապետը հանցավոր է, հանցավոր կլինի, եթե մեր վարդապետը անմեղ է, անմեղ թող լինի»,- ասաց հայր Գևորգը։

Հայր Գևորգի խոսքերով՝ իրենք որևէ բան չգիտեն։ Հետևել են հրապակարումներին, որտեղ հայր Անտոնիոյին հանցավոր են համարում. «Կարծում եմ՝ իբրև վարդապետ, միայն վարդապետությամբ պետք է զբաղվի, եթե ուրիշ բան արած է, չգիտենք, մենք արդարության ենք սպասում։ Օրերս վճիռ պետք է լինի, մենք չենք ուզում խառնվել այդ ամենի մեջ, մենք ուզում ենք ճշմարտությունը բացահայտվի»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20