Հայ կաթողիկե պատրիարքությունն արձագանքում է զինված հանցախմբի շրջանակներում Հայր Անտոնիոյի ձերբակալությանը

- in Մամուլ
Hogevorakan Terter

Նոյեմբերի 25-ին Երևանում վնասազերծված զինված հանցախմբում է նաև «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Զմմառի մայրավանքի դիվանապետ և քարտուղար Հ. Մովսես վրդ. Տոնանյանը տեղեկացրեց, որ հայր Անտոնիոն բնիկ հորդանանցի հայ է, երիտասարդ տարիքում իր ծնողների հետ գաղթել էին Ավստրալիա:

«Նա, քահանայական կոչում ունենալով, Ավստրալիայից գնացել է Հռոմ և Լևոնյան վարժարանի աշակերտ եղել: Քահանա ձեռնադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Փարիզ քաղաքում որպես հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ: Ապա նորից վերադարձել է Ավստրալիա, այնտեղ հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ է եղել երկար տարիներ և հայկական դպրոց է հիմնադրել։ Վերջին տարիներին եկել է Հայաստան, որտեղ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է ունեցել, ինչպես Շիրակի մարզի Փանիկ և Արևիկ գյուղերի հոգևոր հովիվ, Կարիդասի տնօրինությունն է ստանձնել մի ժամանակ։

Հայր Անտոնիոն Գյումրիի հայ կաթողիկե առաջնորդարանում էր մնում, իսկ ավելի ուշ հիմնադրել է այդ հոգևոր-մշակութային «Մարիամ» ռադիոկայանը»,- ասաց հայր Մովսեսը՝ հավելելով, որ «Ազդակ» թերթից է տեղեկացել, որ Երևանում ոստիկանությունը հանցագործների խումբ է հայտնաբերել, իսկ facebook-ի բարեկամներից իմացել է, որ հայր Անտոնն ու իր քարտուղարը ոստիկանության կողմից կանչվել էին նաև հարցաքննության՝ հանցախմբի հետ ինչ-որ կապեր ունենալու մեղադրանքով:

«Այս վերջին տարիներին ես կապի մէջ չեմ եղել հայր Անտոնի հետ: Հայր Անտոնը Զմմառի միաբանության անդամ չէ, այլ Հայաստանի հայ կաթողիկե թեմի անդամ է, ուստի մենք այս հարցը թողած ենք հայ կաթողիկե պատրիարքարանին և Հայաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանին»,- հավելեց նա:

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20