Հանրաքվեի արդյունքները պաշտոնապես ամփոփվեցին

- in Ընտրություններ
yntrutyun

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, քիչ առաջ ամփոփեց հանրաքվեի արդյունքները, ըստ որոնց հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված:

Ըստ արձանագրության՝ քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 566 հազար 990 անձանցից հանրաքվեին մասնակցել են 1 միլիոն 302 հազար 613-ը կամ 50.74 տոկոսը:

«Այո» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 825 հազար 521 է, ինչը մասնակիցների ընդհանուր թվի 63.37 տոկոսն է, ընտրողների ընդհանուր թվի՝ 32.16 տոկոսը:

«Ոչ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 421 հազար 568 է, ինչը մասնակիցների ընդհանուր թվի 32.32 տոկոսն է, ընտրողների ընդհանուր թվի՝ 16.42 տոկոսը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 53 435: Անճշտությունների չափը՝ 555:

Արձանագրությունը, որը կազմվեց դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13.10-ին, ստորագրեցին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի բոլոր 7 անդամները:

Spread the love