ՀԷՑ-ի բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը օրերս փոխանցվել է «Տաշիր գրուպ»-ին

- in Մամուլ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը «Ինտեր ՌԱՕ»-ն օրերս փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» մեջ մտնող «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ» ընկերությանը։

Այս մասին նշված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բաժնետոմսերի փոխանցման առաջին գործարքը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 30-ին, որի արդյունքում Սամվել Կարապետյանի ընկերությանն էր անցել «ՀԷՑ»-ի և «ՀրազՋԷԿ»-ի 25-ական տոկոս բաժնետոմսերը։ Այս գործարքով այդ երկու ձեռնարկությունների ևս 25 տոկոսն անցել է «Տաշիրին»։

Թե որքան է արժեցել այս գործարքը, «Ինտեր ՌԱՕ»–ի հաղորդագրության մեջ նշված չէ։ Բայց դատելով նախկին գործարքից, այս 25-տոկոսանոց երկու փայամասերը նույնպես պետք է արժենան 8 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ձեռնարկությունների մնացած 50 տոկոսը Կարապետյանին կանցնեն մինչև 2017 թվականի վերջ:

«Հայկական ժամանակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20