Ձերբակալվել է Ադրբեջանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավարը

- in Իրավունք
Dzernashxta

Ձերբակալվել է գեներալ-մայոր Էլչին Գուլիևը, որը գլխավորել է նախկինում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից լուծարված հակաահաբեկչական կենտրոնը:

Ներկա պահին խուզարկություններ են ընթանում այն բոլոր հասցեներով, որտեղ գրանցված է Գուլիևը:

Երկուշաբթի օրը հայտնի է դարձել, որ Բաքվի քննչական մեկուսարանում ինքնասպանություն է գործել Գուլիևի տեղակալը` Իլգար Ալիևը, որը մեղադրվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու և օպերատիվ-հետախուզական օրենսդրության խախտման մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20