Մարդու բնակարանում ապրում է մոտ 8000 տեսակի միկրոօրգանիզմ

- in Հասարակություն
jur

Գիտնականները պնդում են, որ փակ տարածքները կարող են դառնալ ամենաարագ աճող բիոմը: Բիոմը կենսահամակարգ է, որը ներառում է միմյանց հետ կապված կենդանի էակներին, այդ թվում՝ միկրոօրգանիզմներին:

Գիտնականները հաշվարկել են, որ ընդհանուր առմամբ փակ տարածքների բիոմը կազմում է ցամաքային ողջ բիոմի 0,5 տոկոսը՝ մոտ 247 000 քառ.կմ, ինչը համապատասխանում է Տեխասի նահանգի տարածքի չափին:

Գիտնականների խոսքերով՝ մարդիկ թյուր կարծիք են ունեցել այն մասին, որ մարդու կողքին ապրում են ընդամենը մի քանի տեսակի միջատներ և միկրոօրգանիզմներ: Նոր հետազոտություններից պարզ է դարձել, որ տներում ապրում են տարբեր տեսակի հսկայական քանակությամբ միկրոօրգանիզմներ, որոնք անխզելիորեն կապված են մարդու և նրա գոյության հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20