Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքում հաղթել է «Ոչ»-ը

yntrutyun

ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում դեկտեմբերի 6-ին, ժամը 15.10-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրու թիվ 35/34 ընտրատեղամասի քվեախցերում ցնդող թանաքով գրիչներ են դրված:

Ինչպես տեղեկացել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքում հաղթել է «Ոչ»-ը: Գյումրու թիվ 7 դպրոցում 34/25 ընտրատեղամասում, որը գտնվում է Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքում քիչ առաջ ավարտվել է քվեարկության հաշվարկը և ընտրական հանձնաժողովն արձանագրել է, որ 308 «Ոչ», 109 «Այո»:

«Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը ահազանգում է, որ գյումրիում դիտորդին առաջարկել են 5 հարյուր դոլար թվերն հօգուտ «Այո»-ի փոխելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20