Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ փոխզիջման

- in Կարծիք
Angela Merkel

Գերմանիան ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան 2017-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքում մնա ԵՄ կազմում և պատրաստ է փոխզիջումային որոշումներ փնտրել:

«Այդ հաշվով մենք բաց քննարկում կունենանք, Գերմանիայի կողմից ես կանցկացնեմ այն հետևյալ ոգով` մենք շատ ենք ցանկանում, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության անդամ: Միաժամանակ ցանկանում ենք, որ Եվրամիության հիմնական սկզբունքները` խտրականության բացակայությունը, ազատ տեղաշարժը պահպանվեն»,- հայտարարել է Մերկելը:

Կանցլերի խոսքերով` փոխզիջման հանգելու միջոց անպայման պետք է գտնվի: «Գերմանիան ամեն դեպքում դրան պատրաստ է»,- հավելել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20