Մինսկի համաձայնագրի գծով առաջընթացը բավարար չէ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կշարունակվեն

Putin

Մինսկի համաձայնագրի գծով առաջընթաց կա, սակայն այն բավարար չէ, այդ պատճառով էլ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները կերկարաձգվեն: Այդ մասին երկուշաբթի օրը ԵՄ ԱԳՆ ղեկավարների մակարդակով անցկացված խորհրդի նիստում հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

«Մինսկի համաձայնագրի իրագործման գծով մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, սակայն առաջընթացը դեռևս բավարար չէ, այդ պատճառով էլ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կշարունակվեն»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ դրանով հանդերձ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն խանգարում ԵՄ և ՌԴ փոխհամագործակցությանը, որպես օրինակ նա նշել է Իրանի միջուկային ծրագիրը և սիրիական ճգնաժամը:

ԵՄ-ի պատժամիջոցները կես տարով կերկարաձգվեն ԵՄ-ի անդամ 28 երկրների դեսպանների նիստում։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ի խորհրդին մոտ կանգնած նրա եվրոպական աղբյուրը։

Նրա խոսքերով՝ հաջորդ երկուշաբթի կայանալիք ԵՄ-ի անդամ 28 երկրների դեսպանների հանդիպման ժամանակ այդ սահմանափակումները կերկարաձգվեն կես տարով՝ մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը։ Աղբյուրն ընդգծել է, որ պատժամիջոցների երկարաձգումն ուղիղ կապված է մինսկյան համաձայնագրերի իրագործման հետ, որոնք ցայժմ իրագործված չեն, և հետևաբար պատժամիջոցները կերկարաձգվեն։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելուն։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.