Մոսկվան պատրաստվում է Անկարայի կողմից պատասխան պատժամիջոցների

- in Միջազգային
turkey russia

Ռուսաստանի կառավարությունը սկսել է պատրաստվել Թուրքիայի կողմից պատասխան հնարավոր պատժամիջոցներին: Այս մասին դեկտեմբերի 4-ին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մասնավորապես, պարբերականի տվյալներով՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ռուս ավտոարտադրողներին առաջարկել է հրաժարվել թուրքական մասերից՝ Անկարայի կողմից դրանց մատակարարման արգելք սահմանելու դեպքում իրենց ապահովագրելու համար: «Կոմերսանտը» հայտնում է, որ ավտոարտադրողները բացասաբար են արձագանքել նախարարության խորհրդին և ներկայումս «համոզիչ ապացույցների բազա են հավաքում», որպեսզի հիմնավորեն թուրքական ավտոմասերից հրաժարվելու անհնարինությունը:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանում աշխատող օտարերկրյա ավտոկոնցեռնների համար մատակարարներին փոխելն ավելի հեշտ կլինի, քան ռուսական ավտոգործարանների համար:

Բացի դրանից, ինչպես նշում է0 պարբերականը, պատասխան պատժամիջոցների են պատրաստվում Թուրքիա հատիկավորներ արտահանողները: «Ներկայումս հատիկավորներ արտահանվում են դեկտեմբերյան պայմանագրերով, բայց հունվարի համար դեռ պայմանագրեր չեն կնքվում, կսպասենք հունվար-փետրվարին»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Միաժամանակ, թրեյդերները, փորձագետների խոսքով, ստիպված են ապրանքն ավելի ցածր գնով վաճառել: Փորձագետների գնահատմամբ՝ մեկ շաբաթում 1 տոննա ցորենի գինը Ազովի ավազանի նավահանգիստներ 176 դոլարից ընկել է մինչև 165 դոլար:

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան պատասխան միջոցառումների համալիր է պատրաստել Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներին՝ չմանրամասնելով: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, որ առայժմ Անկարայի կողմից փոխադարձ պատժամիջոցների մասին խոսք չկա:

Մոսկվան Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խփեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20