ՆԱՏՕ-ն ռազմավարական անօդաչու է փորձարկել

- in Միջազգային
Nato

Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ փորձարկել է AGS ռազմավարական անօդաչու թռչող սարքը: 

Փորձնական թռիչքի ժամանակ սարքն օդում է եղել 2,5 ժամ և կարողացել է բարձրանալ 12 100 մ: RQ-4 Global Hawk-ի հիման վրա ի շահ ՆԱՏՕ-ի մշակվող անօդաչուի փորձարկումները հաջող են համարվել:

Նշվում է, որ AGS-ի թռիչքի ժամանակ ստուգվել է համատեղ կառավարման համակարգի աշխատանքը, որը հնարավորություն կտա անօդաչուի վերահսկողությունը փոխանցել մի օպերատորից մյուսին:

Defense News-ի տեղեկացմամբ՝ ՆԱՏՕ-ն պատվիրել է հինգ AGS անօդաչու: Դրանք կգրանցվեն Իտալիայի Սիգոնելլա կղզու ավիաբազայում:

Անօդաչուների գնման համար վճարել են ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրներ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և ԱՄՆ-ը: Սարքերը կօգտագործվեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար:

Սպասվում է, որ առաջին AGS-ն Սիգոնելլա կտարվի 2016 թ., այն ՆԱՏՕ-ի զինուժ կընդունվի 2017 թ.:

14,5 մ երկարությամբ և 39,9 մ թևերի բացվածքով AGS-ն կկարողանա թռչել մինչև 630 կմ/ժ արագությամբ: Սարքը կկարողանա օդում գտնվել մինչև 32 ժամ և բարձրանալ 18 300 մ:

ՆԱՏՕ-ն չի մեկնաբանել Վրաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն կարող էր Հարավային Օսիայում տեղակայել «Իսկանդեր» հրթիռային համալիրներ: Այդ մասին համապատասխան հայտարարություն է արել դաշինքի ներկայացուցիչը:

«Խնդրում եմ՝ այդ հարցով դիմել Ռուսաստանի և Վրաստանի իշխանություններին»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե դաշինքը տեղեկատվություն ունի՞ արդյոք Հարավային Օսիայում «Իսկանդերների» տեղակայման վերաբերյալ:

Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն լրագրողներին հայտնել էր, որ հանրապետության պաշտպանության նախարարության ունեցած տեղեկություններով՝ Հարավային Օսիայի Ջավայի շրջանում շուրջ տասն օր առաջ տեղակայվել են «Իսկանդեր» ռուսական համալիրներ:

Spread the love