Ոզնուկ։ Պատմություն անիմաստ ունայնության մասին

astx

Գրիգորի Գորինի պատմվածքը, որը պիտի կարդա ամեն մի մեծահասակ.

Հայրիկը քառասուն տարեկան էր, Սլավիկը՝ տասը, իսկ ոզնին՝ ավելի փոքր։
Սլավիկը ոզնուն գցած գլխարկի մեջ տուն մտավ, վազեց բազմոցի մոտ, որտեղ պառկած էր նրա հայրը՝ թերթը ձեռքին, Սլավիկը ուրախությունից ճչաց.

— Պա՜պ, նայի…

Հայրիկը մի կողմ դրեց թերթն ու սկսեց ուսումնասիրել ոզնուկին։ Ոզնին կճատ էր ու համակրելի։ Բացի դրանից հայրը խրախուսեց որդու սերը դեպի կենդանիները։ Բացի դրանից, հայրն ինքն էլ կենդանիների սիրահար էր։

— Լավ ոզնի է, — ասաց հայրը։ — Սիրունիկն է, որտեղի՞ց…

— Մեր բակից մի տղա է ինձ տվել, — ասաց Սլավիկը։

— Այսինքն նվիրե՞լ է, — պարզաբանեց հայրիկը։

— Ոչ, մենք փոխանակել ենք, — պատմում էր Սլավիկը, — նա ինձ ոզնի է տվել, իսկ ես նրան՝ տոմս։

— Ի՞նչ տոմս։

— Վիճակախաղի, — տղան ոզնուն դրեց գետնին, — պապ, ոզնուն կաթ է պետք…

— Սպասիր, դեռ կաթի ժամանակը չէ, — խիստ ասեց հայրը, — քեզ որտեղի՞ց վիճակախաղի տոմսը։

— Ես այն գնել եմ։

— Ումի՞ց…

— Մի պարոնից, փողոցում նա շատ էսպիսի տոմսեր էր ծախում։ Երեսուն կոպեկով… Օ՜յ, պապ, ոզնի բազմոցի տակ մտավ…

— Դե սպասի էլ քո ոզնու հետ, — նյարդայնացած ասաց հայրն ու Սլավիկին իր կողքը նստեցրեց, — ինչպե՞ս ես տղային տվել քե տոմսը, բա որ հաղթող լիներ, իսկ եթե դու հաղթեիր…

— Հաղթած տոմս էր, — տղան շարունակում էր ուսումնասիրել ոզնուն։

-Այսինքն ինչպե՞ս հաղթած էր, ի՞նչ էր հաղթել…

— Սառնարան, — ժպտալով ասաց Սլավիկը։

— Ինչպե՞ս թե սառնարա՞ն… Ի՞նչ գիտես…, — հայրը սկսեց քրտնել։

— Ինչպե՞ս թե որտեղից, — նեղացավ Սլավիկը, — ես ստուգել եմ, թերթում էր էդպես գրված, բոլոր թվերը համընկնում էին, համարն էլ էր նույնը։ Ես արդեն կարողանում եմ ստուգել, պապ, ես արդեն մեծ եմ։

— Մե՞ծ, — էնպես գոռաց, որ բազմոցի տակից դուրս եկած ոզնին կծկվեց վախից, — մե՞ծ, փոխանակում ես ոզնին սառնարանի հե՞տ։

— Դե… Դե ես մտածեցի, որ մենք սառնարան արդեն ունենք, իսկ ոզնի՝ չէ…

— Լռիր, — գոռաց հայրն ու վեր թռավ բազմոցից, — ո՞վ, ո՞վ է այդ տղան, որտե՞ղ է նա։

— Նա հարևան տանն է ապրում, — Սլավիկն արդեն լաց էր լինում, — նրա անունը Սենյա է…

— Գնացինք, — հայրը մերկ ձեռքերով վերցրեց ոզնուն, — արագացրու։

— Չեմ գա, չեմ ուզում սառնարան, ոզնի եմ ուզում։

— Գնացինք, ապուշ։ Միայն թե վերադարձնենք տոմսը, ես քեզ հարյուր հատ ոզնի կգնեմ…

— Չէ՜…, — ողբում էր Սլավիկը, — Սենյան առանց այդ էլ չէր ուզում փոխանակել, ես նրան հազիվ համոզեցի…

Սենյան ութ տարեկան էր։ Կանգնած էր իրենց տան այգում ու վախով նայում էր ահարկու հայրիկին, ով մի ձեռքով տանում էր իր որդուն, իսկ մյուսով՝ ոզնուն։

— Որտե՞ղ է, — հարցրեց հայրը քայլելով դեպի Սենյան, — Որտե՞ղ է տոմսը։ Հանցագործ, վերցրու քո փշագնդին և տուր տոմսը։

— Ես ոչ մի տոմս չունեմ, — դողալով ասաց Սենյան։

— Ի՞նչ ես արել այդ տոմսը, վաշխառու, ծախե՞լ ես։

— Ես տոմսից աղավնի եմ սարքել։

— Մի լացիր… Մի լացիր, տղա… Ուրեմն դու աղավնի ես սարքել, իսկ որտե՞ղ է աղավնյակը։

— Զամբյուղի մեջ է…

— Ո՞ր զամբյուղի մեջ։

— Այ, այնտեղ, — և Սենյան ցույց տվեց երկրորդ հարկի քիվը։

Հայրիկը հանեց իր վերարկուն ու բարձրացավ ջրի խողովակի վրայով։
Ներքևում կանգնած երեխաները հաճույքով հետևում էին նրան։

Երկու անգամ հայրիկն ընկավ, բայց հետո հասավ քիվին ու վերցեց փոքրիկ դեղին աղավնին, որը մի քիչ թրջվել էր։

Գետնին կանգնելով և ծանր շնչելով շրջեց տոմսն ու տեսավ, որ այն արտադրված էր երկու տարի առաջ։

— Ե՞րբ ես էս գնել, — հարցրեց հայրիկը Սլավիկին։

— Դեռ երկրորդ դասարան էի։

— Իսկ ե՞րբ ես ստուգել։

— Երեկ։

— Էս էդ շրջանառությունից չի…

— Հետո ի՞նչ, հո մյուս թվերը համապատասխանում են…

Հայրը լուռ մի կողմ անցավ ու նստեց նստարանին։
Նրա սիրտը խելագարի նման բաբախում էր, աչքերի առաջ լողում էին գազարագույն շրջաններ… Նա գլուխը ծանր կախեց։

— Պա՜պ, — ասաց Սլավիկը լուռ մոտենալով հորը, — դու մի նեղվի, Սենյան ասաց, որ ոզնին միևնույն է կտա մեզ…

— Շնորհակալություն, շնորհակալություն Սենյային…

Հայրը վեր կացավ ու գնաց դեպի տուն։

Նա հանկարծ շա՜տ տխրեց։ Հասկացավ, որ էլ չի կարող վերադարձնել այն երջանիկ պահը, երբ թեթև սրտով փոխանակում ես սառնարանը ոզնու հետ։

Գրիգորի ԳՈՐԻՆ

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.