Որ երկրներում են գիտնականներն ամենից շատ հավատում Աստծուն

Hogevorakan Terter

Ամերիկացի կրոնագետները և սոցիոլոգները կատարել են իրենց խոսքով՝ առաջին մասշտաբային հետազոտությունը՝ պարզելու համար, թե որքան գիտնականներ են հավատում Աստծուն կամ աթեիստ: 

Հնդիկ, իտալացի, թայվանցի, թուրք գիտնականների կեսից ավելին իրենց համարել են կրոնասեր: Նշվում է, որ Հոնկոնգում գիտնականների 39%-ը կրոնասեր է, Թայվանում՝ 54%-ը:

Մասնագետները նաև ուսումնասիրել են գիտնականների վերաբերմունքը կրոնի և գիտության համատեղելիությանը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գիտնականների 32%-ն ընդունում է գիտական և կրոնական աշխարհայացքների համատեղելիությունը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 29% է: Գիտնականների ընդհանուր թվից Հոնկոնգում 25%-ը, Հնդկաստանում՝ 27%-ը, Թայվանում՝ 23%-ը հավատում են, որ կրոնը և գիտությունը կարող են խաղաղ գոյակցել և չհակասել իրար:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել 9422 մարդու շրջանում 7 երկրներից (Ֆրանսիա, Հնդկաստան, Իտալիա, Թայվան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), նաև Հոնկոնգից:

Փորձագետների հարցմանը չեն մասնակցել այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.