Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է իր դուստրերի մասին հարցին

- in Հասարակություն
Putin

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսը, որտեղ մի շարք հարցերի թվում պատասխանել է նաև իր դուստրերի վերաբերյալ հարցերին: Ավելի կոնկրետ` այն նույն Կատերինա Տիխոնովայի մասին, ում ԶԼՄ-ներն անվանում են Պուտինի դուստր, չնայած որ պաշտոնապես ապացույցներ չկան:

Պուտինը չի հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը` ասելով. «Բոլորովին վերջերս բոլորը պնդում էին, որ իմ դուստրերն ապրում են արտասահմանում: Այժմ ասում են, և դա ճիշտ է, որ նրանք ապրում են Ռուսաստանում և երբեք ոչ մի տեղ չեն մեկնել: Նրանք սովորել են միայն ռուսական բուհերում: Ես նրանցով հպարտանում եմ»:

Պուտինի խոսքերով` իր դուստրերը չեն զբաղվում ոչ բիզնեսով, ոչ քաղաքականությամբ, նրանք «առաջին քայլերն են անում իրենց կարիերայում» և «կոնկրետ հաջողություններ ձեռք բերում»:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ սեփական ճակատագրի իրավունքն ունի, նրանք երբեք ինձ համար չեն եղել «աստղային երեխաներ», երբեք հաճույք չեն ստացել այն բանից, որ նրանց վրա են ուղղված ինչ-որ սարքեր: Նրանք ուղղակի ապրում են իրենց կյանքով, և դա անում են շատ արժանապատվորեն»,- հավելել է ՌԴ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20