Պուտինը որոշել է խզել Թուրքիայի հետ փոխադարձ պայմանագրերն ու հարվածում է ԴԱԻՇ-ին

- in Հրապարակ
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է քաղաքացիական, առևտրային ու քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության մասին Թուրքիայի հետ ստորագրված պայմանագրից դուրս գալու մասին կառավարության առաջարկը։

Համապատասխան փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Ռուսաստանի նախագահի հրամանագրում նշված է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարվել է համապատասխան իրազեկում ուղարկել թուրքական կողմին։ Պայմանագիրն Անկարայում ստորագրվել է դեռևս 1997 թվականին։

Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ ձերբակալելու համար «Սու-24» ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Օլեգ Պեշկովի մարդասպաններին, որը 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Թուրքիայի իշխանություններից պահանջում ենք անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ալփարսլան Չելիքին ու նրա շրջապատին ձերբակալելու համար և նրանց քրեական պատասխանատվության ենթարկել ռուս օդաչուի սպանության, ինչպես նաև օտար երկրի տարածքում ապօրինի զինված միավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար»։

Ռուսական Սու-24 ինքնաթիռը հարված է հասցրել սիրիական Ռաքքա քաղաքի շրջանում գտնվող շինությանը, որում եղել են գրոհայինների դաշտային հրամանատարները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ավիառումբի ուղիղ անկման հետևանքով շենքը «ամբողջ պարունակությամբ» ոչնչացվել է։ Այնտեղ գրոհայինների առաջնորդները հանդիպման էին հավաքվել։

Կոնաշենկովի խոսքով՝ ծրագրվող հանդիպման մասին տեղեկությունը ռուս զինվորականներին էին փոխանցել սիրիական ընդդիմության՝ երկրի հյուսիս-արևելքում գործող ջոկատներից մեկի ներկայացուցիչները. «Երկու օր այդ շրջանում մեր կողմից կազմակերպվել է շուրջօրյա ավիահսկողություն»։

Ռուս զինվորակաները ռմբակոծել են 20 ավտացիստեռն, որոնք նախատեսված էին ջիհադիստների կողմից Թուքիայում նավթի մաքսանենգության համար։

Ցիստեռնները գտնվել են Իդլիբ նահանգում և պատկանել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։ Վեջին 2 օրերին Դեր Զոր և Հալեպ նահանգներում ոչնչացվել է նաև իսլամիստների անօրինական նավթահանքային 6 օբյեկտ։ Երկու օրում կատարվել է 120 մարտական թռիչք, հարձակման է ենթարկվել ավել քան 420 օբյեկտ։

ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Դամասկոսի մոտ ոչնչացվել է թաքստոցը, որում գտնվել է ահաբեկիչների կողմից զավթված «Օսա» զենիթահրթիռային համալիրը։ Բացի դրանից՝ ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» խոշոր պահեստ, որի մասին տվյալները փոխանցել էին ընդդիմադիրները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20