Պուտինը չի կարողանում մոռանալ իմ մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինական իրադարձությունների հետ մեկտեղ հիշատակել է նաև իր անունը։ Սաակաշվիլին ընդգծել է, որ Պուտինը ստել է իր հայտարարություններում:

«Վլադիմիր Պուտինը չի կարողանում մոռանալ իմ մասին, նրան մեծապես դուր չի գալիս իմ աշխատանքն Ուկրաինայում, և ես հասկանում եմ դա։ Եթե մենք Ուկրաինայում կոտրենք «կոռուպցիայի մեջքը» և իսկապես իրականացնենք խորը բարեփոխումներ, ապա կեղծիքի ողջ կայսրությունը կփլուզվի ինչպես թղթե տնակ։

Պուտինը հերթական անգամ ստել է, որ ամերիկացիները վիզա չեն տրամադրել իրեն, մինչդեռ ինքն ունի եռամյա աշխատանքային վիզա»։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.