ՌԴ-ի իշխանություններն առաջարկում են արգելել հագուստի ներմուծումը Թուրքիայից

Turkia

Ռուսաստանի արդյունաբերության եւ առւետրի նախարարությունն առաջարկում Է արգելել թեթեւ արդյունաբերության այն ապրանքների 70-80 տոկոսի ներմուծումը, որոնք Ռուսաստանին մատակարարվում են Թուրքիայից:

Այդ մասին հայտնել Է արդյունաբերության փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Եվտուխովի խոսքով՝ համապատասխան առաջարկն ուղարկվել Է կառավարություն: «Ինչ որոշում կընդունվի, ես այժմ չեմ կարող ասել»,-փոխնախարարի խոսքը մեջբերել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դեկտեմբերի սկզբին, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն ասում Էր, որ թուրքական թեթեւ արդյունաբերության ապրանքների վրա բռնարգելք սահմանել չի պլանավորվում:

Թեթեւ արդյունաբերության ապրանքներն իրենց ծավալով երկրորդն են Թուրքիայից ներմուծվող ապրանքների շարքում: 2015 թվականի ինն ամսվա ընթացքում Թուրքիայից Ռուսաստան են ներկրվել 514 մլն դոլար արժողությամբ տեքստիլ իրեր եւ 48 մլն դոլար արժողությամբ կոշիկներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20