Ռոմանտիկ հարաբերությունները փոխում են մարդուն

Canotutyun

Սիրահարվածներին ընկերները հաճախ ասում են, որ նրանք նոր հարաբերություններից հետո փոխվել են: Դատելով ամեն ինչից` նրանք ճիշտ են:

Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի մասնագետների կատարած հետազոտությանը մասնակցել են 662 աղջիկ և 574 տղա` 12-ից 18 տարեկան: Կամավորները պատմել են իրենց ընկերների, զուգընկերների և օգտագործած ալկոհոլի քանակի մասին: Ռոմանտիկ հարաբերություններում գտնվող մասնակիցներն ալկոհոլ օգտագործելու մակարդակով քիչ են նման եղել իրենց ընկերներին, քան միայնակ կամավորները:

Դեռահաս տարիքում ընկերությունը ստեղծվում է ընդհանուր հետաքրքրությունների հիմքի վրա: Միայնակ դեռահասները ընկերներ համարում են իրենց կյանքի ամենակարևոր մարդկանց: Իսկ ռոմանտիկ հարաբերությունները փոխում են ամեն ինչ: Նրանք պատրաստ են լինում զոհաբերել ընկերների հետ նմանությունը՝ հանուն նոր զուգընկերոջ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.