Ռուսական Սու-24-ի ինքնագրիչի վնասվածքների պատճառով «սև արկղի» տվյալները չեն կարողացել վերծանել

- in Հասարակություն
inqnatir

Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի ինքնագրիչը վնասվածքներ ունի, գրանցված թռիչքային տեղեկատվության արտագրումը կիրականացվի հատուկ սարքավորման օգտագործմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, «սև արկղի» վերծանման աշխատանքներին կներգրավվեն հատուկ մասնագետներ, ովքեր կաշխատեն չիպերի բյուրեղային բեկորների հետ:

«Այսպիսով, առկա մեթոդով, որի ժամանակ օգտագործվում են  Միջպետական ավիացիոն կոմիտեի արտադրած ստանդարտ սարքավորումները, գրանցված թռիչքային տեղեկատվության արտագրումը հնարավոր չէ` ներքին վնասվածքների պատճառով»,- դեկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Օդատիեզերական ուժերի թռիչքների անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բայնետովը:

Նրա խոսքով` քանի որ կուտակիչը կորպուսի վնասվածքներ ունի, թռիչքային տեղեկատվության արտագրումը իրականացնելու համար աշխատանքներին կներգրավվեն մասնագետներ ՌԴ գիտահետազոտական ինստիտուտներից: «Սև արկղի» վերծանման համար բավական երկար ժամանակ կպահանջվի

«Կարվի ամեն հնարավորը դրա հաջող իրականացման համար: Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք հետաքննության արդյունքների մասին»,- լրագրողներին հավաստիացրել է  Բայնետովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20